Քլոե Քարդաշյանի դստեր առաջին քայլերը (վիդեո)

11:06   30 ապրիլի, 2019

34-ամյա Քլոե Քարդաշյանը դուստրը՝ Թրուն, առաջին անգամ ինքնուրույն քայլել է։ Հեռուստաաստղը երկրպագուների հետ կիսվել է այդ հուզիչ ու կարեւոր պահը պատկերող տեսանյութով։

Թրուն վաղուց էր պատրաստվում առաջին քայլերին։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ Քլոեն պարբերաբար կիսվում է կարճ հոլովակներով այն մասին՝ ինչպես է փոքրիկը փորձում քայլել տանը։ Իսկ նրա տատիկը՝ Քրիս Ջենները, ցույց էր տվել՝ ինչպես է փոքրիկը ճարպկորեն բարձրանում աստիճաններով։

View this post on Instagram

A post shared by KARDASHIAN/JENNER FANPAGE (@kardashian.kimkw) on

Առաջին քայլերը պատկերող տեսանյութն արված է Քլոեի տանը։ Փոքրիկը սպիտակ գիշերազգեստ է կրում եւ կանգնած է մանկական լողավազանի մոտ։ «Արի այստեղ»,- Քարդաշյանը կանչում է դստերրը, որը մի քանի անհամարձակ քայլ է անում դեպի մայրիկը…  

Երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 12-ին, Թրուն նշել է ծննդյան օրը։ Ի պատիվ աjդ օրվա Քլոեն մեծ երեկույթ է կազմակերպել եւ հրավիրել նույնիսկ աղջկա հորը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնին։ Ասղտային զույգը բաժանվել է մարզիկի հերթական դավաճանությունից հետո։ Հեռուստաաստղը բազմաթիվ անգամներ ներել է երեխայի հորը, բայց երբ վերջրինս սիրավեպ է սկսել քրոջ լավագույն ընկերուհու հետ, վերջնականապես դադարեցրել է հարաբերությունները։

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE