«Հյուրերին սպասելիս». նրբաճաշակ Արփինե Հովհաննիսյանի վառ լուսանկարը

10:45   30 ապրիլի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Այս անգամ նա վառ կերպար է ընտրել։

Արփինե Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Facebook-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա միջին երկարության դեղին շրջազգեստ է ընտրել, որը համադրել է նույն երանգի վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները, ժամացույցն ու ակնոցը։ «Հյուրերին սպասելիս»,- մեկնաբանություններում գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերում Արփինե Հովհաննիսյանը ոճային հագուստ էր կրում՝ սպիտակ վերնաշապիկ, որի վրա տարբեր գրություններ էին առկա, սեւ կաշվե բաճկոն եւ արեւային ակնոց։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը, ինչպես նաեւ ժամացույցը։



© NEWS.am STYLE