Երեւանը նշում է ջազի օրը (ֆոտո)

21:36   30 ապրիլի, 2019

Երեւանն այսօր նշում է ջազի միջազգային օրը, եւ այդ առիթով, ինչպես նախորդ տարիներին, Կասկադը մարդաշատ էր եւ ուրախ։ Մոտակա սրճարաններն այդ օրը, որպես կանոն, լի են մարդկանցով, բայց եթե նախապես հոգ եք տարել այդ մասին, ապա կենդանի երաժշտություն հնարավոր է լսել մի բաժակ սուրճի, թեյի կամ ինչ-որ ավելի թունդ բանի շուրջ։ Ընդ որում, կարելի է տեղավորվել նաեւ աստիճաններին եւ նստարաններին եւ նույնիսկ պարել։ Երեխաները սովորաբար հենց այդպես էլ անում են։ Առհասարակ քաղաքի կյանքում այսպիսի մթնոլորտով օրերը քիչ չեն, սակայն ջազի օրը յուրօրինակ է, ամենայն հավանականությամբ հանգստությամբ, թեթեւությամբ եւ ... ոճով։



© NEWS.am STYLE