էլեգանտ ու ոճային զգեստ. Նաիրա Զոհրաբյանի նոր լուսանկարները

13:43   30 ապրիլի, 2019

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Facebook-յան էջում հրապարակված լուսանկարում Նաիրա Զոհրաբյանը միջին երկարությամբ դասական զգեստ է ընտրել։ Բաց գույնի հագուստը զարդարված է հետաքրքիր նախշերով։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերն ու գեղեցիկ դիմահարդարումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարված կադրերում Նաիրա Զոհրաբյանը ներկայացել էր դասական ոճում։ Նա կրում էր սեւ պիջակ, կերպարն ամբողջացնում  էր վզնոցը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում պատգամավորը կատարել էր հետեւյալ գրառումը․  «Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է, ուրեմն մի վախեցեք երջանիկ լինել»։



© NEWS.am STYLE