«Համասեռամոլի ցուցադրելը՝ նոր թրե՞նդ». «Վրիժառուներ»-ի էպիզոդն անիմաստ են համարել

14:43   30 ապրիլի, 2019

Vulture պորտալի կինոքննադատ Ջեքսոն Մակհենրին քննադատել է համասեռամոլ հերոսի հայտնվելը «Վրիժառուները. խաղի ավարտը» ֆիլմում։ Լրագրողի խոսքով՝ ֆիլմի հեղինակներն ի զուր են համասեռամոլ կերպարի ներմուծել, քանի որ հնարավոր էր նաեւ առանց նրա։

«Նրա հետ կամ առանց նրա դա դեռ նույն աշխարհն է, որի գործողությունները զարգանում են հետերոսեքսուալ հերոսների կամ բանական բույսերի շնորհիվ»,- նշել է քննադատը։

«Թվում է՝ «Վրիժառուները. խաղի ավարտը» ֆիլմում այդ էպիզոդը թրենդի մի մաս է, որի համաձայն՝ մարտաֆիլմերը ձեւականորեն էկրանին ներկայացնում են տաբեր մարդկանց սպիտակ հետերոսեքսուալների փոխարեն, որոնք  վտանգավոր քանակով պրոտեին են օգտագործել։ Սակայն նրանք ջանքեր չեն գործադրում դա իմաստավորված դարձնելու համար»,- նշել է Մակհենրին։

Ավելի վաղ՝ ապրիլին, հաղորդվում էր, որ Ջո Ռուսոն՝ «Վրիժառուները. խաղի ավարտը» մարտաֆիլմի ռեժիսորներից մեկը, ֆիլմի էպիզոդներից մեկում համասեռամոլի կերպար է մարմնավորել։ Սա առաջին համառեսամոլ հերոսն է, որը ցուցադրվում է Marvel-ի ֆիլմում։

Լուսանկարները՝ Marvel Studios



© NEWS.am STYLE