Կարճ զգեստ, կարմիր բարձրակրունկներ. Տաթեւ Սարգսյանի գրավիչ լուսանկարը

19:43   30 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային ու գրավիչ կերպարը։

Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում կարճ, սեւ զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում են խոշոր վզնոցը, վառ դիմահարդումն ու կարմիր կոշիկները։ Տաթեւի հետեւորդներին, լուսանկարն ակնհայտորեն դուր է եկել, նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ նա շլացուցիչ կազմվածք ունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւը ներկայացրել էր գայթակղիչ տեքսով։ Նա կրում էր սպիտակ՝ կարճ զգեստ, որի վրա առկա են տարբեր երանգներ։ Զգեստն ընդգծել էր հմայիչ հայուհու սլացիկ ոտքերը։



© NEWS.am STYLE