Մարգարիտա Պոզոյանի լուսանկարները՝ Սեւանից

20:49   30 ապրիլի, 2019

Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանն այս օրերին Երեւանում է։ Երգչուհին արդեն իսկ հասցրել է կիսվել մի քանի լուսանկարով։

Այս անգամ նա նոր լուսանկարներ է տեղադրել Սեւանա լճից։ Երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, կրում է ջինսե տաբատ եւ սեւ կաշվե բաճկոն։ «Ի՞նչը կարող է ավելի լավը լինել, քան տաք, արեւոտ առավոտը։ Միայն տաք, արեւոտ առավոտը Հայաստանում՝ Սեւանում։ Բոլորին խաղաղություն ու բարություն»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերն արվել էին Երեւանի սրտում՝ Հանրապետության հրապարակում։  Երիտասարդ ու տաղանդավոր երգչուհին ինչպես միշտ ոճային հագուստով էր․ նա կրում էր կապույտ տաբատ, սպիտակ վերնաշապիկ եւ կապույտ վերնազգեստ։



© NEWS.am STYLE