Դիմահարդարման սխալները. մինչեւ հոնքերը հասնող ստվերաներկ

22:37   26 հունիսի, 2013

Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:

Եվ այսպես՝ տարածված եւս մեկ սխալ, որ թույլ են տալիս կանայք, մինչեւ հոնքերը հասնող ստվերաներկն է:

«Այդպես ընդունված էր շպարվել 1980-ական թվականների դիսկո-աղջիկների շրջանում: Նման դիմահարդարման մասին պետք է մոռանալ: Կարեւոր չէ, թե ինչպիսի ստվերաներկ եք օգտագործում: Դրանց առատությունը ձեզ տեսողականորեն մեծացնում է: Եթե շատ եք ստվերաներկ քսել, ոչ թե փորձեք շտկել սխալը, այլ առանց ափսոսելու մաքրեք այն»:



© NEWS.am STYLE