Այս սննդակարգը ամբողջությամբ համապատասխանում է իր անվանմանը: Մեկ շաբաթ այս դիետային հետեւել կարող է միայն ուժեղ կամք ունեցող մարդը, սակայն արդյունքը կուրախացնի. մինուս 4-5 կգ: Ըստ էության, առաջարկվում է սպիտակուցային, ընդհանրապես առանց ածխաջրերի ճաշացանկ (բացառությամբ 5-րդ օրվա. խնձորային բեռնաթափում): Հատկապես հետաքրքիր է վերջին օրվա սննդակարգը. կիսաքաղց գոյության հինգ օրից եւ հացադուլի մեկ օրից հետո գինու օգտագործումն առանց որեւէ նախուտեստի արագ հարբեցման կհանգեցնի: Նման սննդակարգը խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր մարսողական համակարգի խնդիրներ ունեն:
Օր 1
Վեց ձու՝ առանց աղի:
Օր 2
300 գ հավ՝ ցանկացած վիճակում:
Օր 3
Կաթնաշոռ՝ ցանկացած քանակությամբ
Օր 4
Մեկ լիտր կաթ
Օր 5
Խնձոր՝ անսահմանափակ
Օր 6
Ոչ մի բան:
Օր 7
Կարմիր չոր գինի:
7 օրվա ընթացքում թույլատրվում է խմել ուզածին չափ հանքային ջուր՝ առանց գազի, թեյի եւ սուրճ՝ առանց շաքարի:
Աղբյուրը` Dieta.ru