5 ոսկե կանոն՝ տղամարդուն առաջին ժամադրությանը ստուգելու համար

21:12   8 մայիսի, 2019

1. Մոտակա ի՞նչ նպատակներ եւ պլաններ ունես

Եթե տղամարդը մոտակա նպատակներ եւ պլաններ չունի (մոտավորապես 1-3 տարվա), ամենայն հավանականությամբ ձեր առաջ «մայրիկի բալիկ» է կամ էլ անհուսալի տղամարդ: Տղամարդկային էներգիան դեպի առաջ շարժման էներգիան է: Եվ եթե տղամարդը ձգտում է ավելիի, ինչ-որ բան է պլանավորում, դա ցույց է տալիս, որ նա ապագայում հաջողության հասնելու շանսեր ունի:  

2. Ի՞նչ պլաններ եւ երկարաժամկետ նպատակներ ունես 

Երկարաժամկետ պլանները պիտի տարբերվեն կարճաժամկետներից: Դրանք արդեն 3-5 եւ ավելի տարվա պլաններ են: Հեռանկարային եւ հուսալի տղամարդու համար դժվար չի լինի ձեզ համար գծագրել այդ պլանները: Հատկապես եթե դուք  անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք նրա պատմության հանդեպ: 

3. Դու ինչպե՞ս ես վերաբերում մեր հարաբերություններին

Այդ համատեքստում կարեւոր է հասկանալ, թե որոնք են այդ տղամարդու արժեքները. նա ընտանիք ուզում է արդյոք, ինչպես է վերաբերվում երեխաներին, ինչ հարաբերություններ ունի իր ծնողների հետ: Մի վախեցեք առաջին ժամադրությանը տալ այդ հարցը, եթե իրոք ուզում եք պարզել` ձեզ համապատասխանում է այդ տղամարդը, թե ձեր առաջ հերթական արկածներ որոնողն է: 

4. Դու ի՞նչ ես մտածում իմ մասին

Այս հարցին տղամարդիկ շատ հաճախ պատասխանում են ստանդարտ ֆրազներով: Ջանացեք կոնկրետության հասնել: Ուղղորդող հարցեր օգտագործեք, օրինակ`  «իսկ ինչո՞ւ ես ինձ այդպիսին համարում», «իսկ ի՞նչն է քեզ նման մտքի մղել», «իսկ դու ինչպե՞ս ես իմ մեջ նման հատկանիշ նկատել»: Եվ եթե տղամարդը բացատրություն է գտնում, ինչ-որ օրինակներ է մտաբերում ձեր համատեղ ժամանցից, նշանակում է նա իրոք հետաքրքրված է ձեզնով: 

5. Ինչպե՞ս ես վերաբերվում ինձ

Դա հավանաբար տղամարդկանց համար ամենաբարդ հարցն է, որովհետեւ ուղղված է զգացմունքներին, իսկ նրանց համար ոչ միշտ է հեշտ բացահայտորեն արտահայտել սեփական զգացմունքները: Բայց եթե տղամարդը չի կարողանում պատասխանել դրան, ամենայն հավանականությամբ նա ձեր հանդեպ ոչինչ չի զգում, ուղղակի ուզում է ինչ-որ բան ստանալ ձեզնից:  Այնպիսի ստանդարտ պատասխանները, ինչպիսիք են`  «դու զվարճալի ես, զիլ, ընտիր, ցնցող» եւս հարմար չեն: Նրա խոսքերը պիտի ձեզ օգնեն ձեզ սքանչելի, հրաշալի զգալ եւ պիտի ձեզ հասկացնեն, որ նա անտարբեր չէ ձեր նկատմամբ:  Հուսալի տղամարդը, որն իրոք հույս ունի ձեզ հետ լուրջ հարաբերություններ կառուցել, հեշտորեն կպատասխանի այդ բոլոր հարցերին:  

 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE