Գեղեցիկ զգեստ ու ծաղիկներ. Մադոննա Հարությունյանի վառ կերպարը

11:03   1 մայիսի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում Մադոննան միջին երկարությամբ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Կերպարն ամբողաջացրել են սպիտակ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ «Երջանիկ միտք, երջանիկ կյանք»,- լուսանկարը մեկնաբանել է ոճաբանը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել, իսկ նրանցից մեկը գրել է. «Շատ յուրահատուկ եւ տարբերվող»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մադոննան դստեր հետ լուսանկար էր հրապարակել։ Նա սպիտակ զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ գոտին։ Ոճաբանը Instagram-ի Stories բաժնում պատասխանել էր հետեւորդների հարցերին, տեղադրել նաեւ դստեր հետ լուսանկարն ու շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար։



© NEWS.am STYLE