Ոճային հագուստ եւ կարմիր շրթներկ. Աստղիկ Սաֆարյանը կիսվել է գրավիչ ֆոտոշարքի լուսանկարներով

17:13   1 մայիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել։

Երիտասարդ երգչուհին, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա սեւ կոմբինեզոն է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը եւ վառ դիմահարդարումը. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարները չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հոճոյախոսություններ են արել նրան։ «Շատ սիրուն եւ ճաշակով»,- գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր սեւ գույնի, կաշվե, կարճ զգեստ, որը ընգդծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Աստղիկի կերպարն ամբողջացնում էին բալագույն բարձրակրունկները։ 

Լուսանկարները՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE