«Միսս Ֆրանիսա» գեղեցկության մրցույթի մասնակիցը ընկել է տրակտորի տակ ու մահացել

14:16   1 մայիսի, 2019

«Միսս Ֆրանիսա» գեղեցկության մրցույթի մասնակից Մորգան Ռոլանը մահացել է՝ ընկնելով տրակտորի թրթուրների տակ, հայտնում է տեղական 20 minutes թերթը։

22-ամյա աղջիկն ընկերոջ հետ հեծանիվ վարելիս է եղել, երբ ճանապարհին անսպասելիորեն ավտոմեքենա է հայտնվել։ Զույգը փորձել է խուսափել բախումից։ Ռոլանը փոխել է ուղղությունը եւ ընկել ճանապարհով անցնող տրակտորի տակ։

Картинки по запросу Morgane Rolland

Դեպքի վայր առաջինը հասել է հրշեջ բրիգադը։ Այդ ժամանակ ֆրանսուհու սիրտն արդեն կանգ էր առել։ Նրա մարմինը հիվանդանոց են հասցրել ուղղաթիռով։ Բժիշկների օգնության կարիքն են ունեցել նաեւ երիտասարդը եւ տրակտորի վարորդը. տղամարդիկ շոկային վիճակում են եղել։

«Միսս Ֆրանիսա» մրցույթի կազմակերպիչ Սիլվի Թելիեն ցավակցություն է հայտնվել Ռոլանին եւ նրա հարազատներին։ «Երբ ճակատագիրը կյանքից զրկում է 22-ամյա աղջկան, մեզ միայն մնում է ցավակցել այդպիսի ողբերգությանը։ Հանգչիր խաղաղությամբ, հրաշալի Մորգան։ Ցավակցություն եմ հայտնում նրա ծնողներին, սիրելիին եւ ընտանիքին»,- ասել է նա։



© NEWS.am STYLE