Քանյեն Քիմ Քարդաշյանին խանդե՞լ է փղի հանդեպ

10:09   2 մայիսի, 2019

Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է լուսանկարներով, որոնք արվել են Բալիում հանգստի ընթացքում։

Աստղը «շփվել է» փղի հետ, եւ կենդանին Քիմին նույնիսկ թույլ է տվել բռնել կնճիթից։ Ընդ որում, փիղն ակնհայտորեն հասկանում է՝ ինչ է կանացի գեղեցկությունը. այն գրկել է ռեալիթի-շոուի աստղի նստատեղը՝ առաջացնելով նրա ամուսնու խանդը։ Կադրում Քիմը բավական անկեղծ հագուստ է կրում՝ կրծկալ եւ երկար շրջազգեստ, որը ոտքի հատվածում բացվածք ունի։ Կերպարն ամբողջացրել են խոշոր արեւային ակնոցը եւ վզնոցը։

Փղի կողքին լուսանկարվել է անեւ աստղի ամուսինը։ Ռեփերը ձեռք չի տվել կենդանուն, զգուշավորությամբ նայել է շուրջը։ Նա վառ շորտ էր կրում, սպիտակ վերնաշապիկ եւ ջինսե բաճկոն։

Վերջերս Քիմ Քարդաշյանը երեկույթ է կազմակերպել ի պատիվ ապագա երեխայի։ Միջոցառման հիմնական թեման կանաբիսն է եղել։ Կալաբասասում գտնվող իր տան բակում հեռուստաստղը աղջիկների համար սպա միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում հյուրերին առաջարկել է ամբողջությամբ թուլանալ։ Բոլոր պրոցեդուրաներն ու կոսմետիկ միջոցները ներառում էին կանեփի ձեթ, որը համարվում է ամենաօգտակար բլյութի բաղադրիչներից մեկը։ Ի դեպ. երեկույթի ընթացքում անհարմար իրավիճակ է ստեղծվել. հյուրերից ինչ-որ մեկը որպես նվեր վարդագույն հավաքածու է բերել, թեեւ հայտնի է, որ զույգը տղայի է սպասում, որին պատրաստվում է կրկնակի անուն տալ, որոնցից մեկը կլինի հայկական։



© NEWS.am STYLE