Սամբուրսկայան հայտարարել է, որ Առաջին ալիքը չի ցուցադրել իր ելույթը

12:45   2 մայիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Անաստասիա Սամբուրսկայան հայտարարել է, որ Առաջին ալիքը չի ցուցադրել իր ելույթը «Տարվա շանսոն» մրցանակաբաշխության ընթացքում, որն անցկացվել է ապրիլի 20-ին՝ Կրեմլյան պալատում։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի էջում։ Առաջին ալիքը «Տարվա շանսոն» մրցանակաբաշխությունը ցուցադրել է մայիսի 1-ին։

Դերասանուհին կարծիք է հայտնել, որ այդպիսի որոշման պատճառը հեռուստաալիքի երաժշտական տնօրենի «անձնական անբարյացակամ վերաբերմունքն է»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от НАСТАСЬЯ СамбурскАя (@samburskaya)

Նախորդ շաբաթ սկանդալ է բարձրացել Առաջին ալիքի «մանկական ձայնը» նախագծի շուրջ այն բանից հետո, երբ հաղթանակ է տարել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան։ Այս արդյունքները դուր չեն եկել մի շարք օգտատերերի։

Այդ առնչությամբ Առաջին ալիքը որոշել է հետաքննություն անցկացնել՝ դիմելով Group-IB ընկերության՝ կիբերանվտանգության ոլորտում մասնագետներին։ Հեռուստաընկերությունը նաեւ նշել է, որ քվեարկության ընթացքում նկատվել են որոշակի «ակնանոնություններ»։



© NEWS.am STYLE