Խոշոր աքսեսուարներ. Արմինկայի նուրբ կերպարը

12:15   2 մայիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ներկայացրել է իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ պիջակ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների հետ։ Արմինկան արեւային ակնոց է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է։ «Ի՞նչ է ձեզ համար ոճը»,- մեկնաբանություններում գրել է Արմինկան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տաբատ, փայլուն բլուզ եւ կոշիկներ։ Երգչուհին նախընտրել էր սեւ աքսեսուարներ՝ գլխարկ եւ արեւային ակնոց։ «Փարիզուհու հագուկապով երեւանցին՝ Լոս Անջելեսում»,- կադրերը մեկնաբանել էր երգչուհին։



© NEWS.am STYLE