Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի կինը մեջքին դաջել է Հայաստանի զինանշանը

13:17   2 մայիսի, 2019

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել դստեր հետ, որում պատկերված է լողափին եւ ցուցադրում է մեջքի դաջվածքը։ Լիլիթի մեջքին մեծ դաջվածք է Հայաստանի պետական զինանշանի տեսքով։

Լիլիթի ժեստը դուր է եկել հայ օգտատերերին. նա առաջին անգամ չէ հայրենասիրական հրապարակում անում իր միկրոբլոգում։ Ավելի վաղ Լիլիթը տեսանյութ էր հրապարակել, որում երեխաներին նկատողություն էր անում հայրերենով։ 

Շատ հետեւորդների կարծիքով՝ նա Քիմ Քարդաշյանի նմանակն է, որի հետ նրա ամուսինը՝ Ռեջի Բուշը, հանդիպել է։ Մարզիկը ռեալիթի-շոուի աստղի հետ հանդիպել է 2007-2010թթ.։ Քիմից բաժանվելուց 5 տարի անց Ռեջին ամուսնացել է Հայաստանից պարուսույց Լիլիթ Ավագյանի հետ, որի հետ դաստիարակում է երկու դուստրերին։



© NEWS.am STYLE