Ջուդ Լոուն գաղտնի ամուսնացել է

14:03   2 մայիսի, 2019

Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն ամուսնացել է սիրելիի՝ Ֆիլիպե Կոանի հետ, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը։ Հրատարակության տվյալներով՝ ամուսնությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին՝ Լոնդոնի կենտրոնում։

Զույգը որոշել է միջոցառումն անց կացնել առանց Հոլիվուդի հայտնի հյուրերի. այս կարեւոր օրը միջոցառմանը ներկա էին միայն ընտանիքի անդամներն ու ամենամտերիմները։ Արարողության ընթացքում զույգը չի լուսանկարվել եւ շուտով լքել է միջոցառումը։

Փակ ձեւաչափն անսպասելի էր բրիտանական լրատվամիջոցների համար, քանի որ ավելի վաղ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Լոուն եւ Կոանը ծրագրում են ամուսնանալ Ֆրանսիայում՝ շոու-բիզնեսի իրենց ընկերների շրջապատում։

Հրատարակությունը նշում է, որ զույգը նշանադրության մասին հայտարարել է այս տարվա փետրվարին՝ 4 տարվա հարաբերություններից հետո։ Սա 46-ամյա Լոուի երկրորդ ամուսնությունն է. 1993-2003թթ. նա ամուսնացած է եղել անգլիացի դերասանուհի Սեյդի Ֆրոսթի հետ, որը լույս աշխարհ է բերել երեք երեխաների։ Բացի այդ՝ դերասանը դուստր ունի մոդել Սամանտա Բերկից եւ երգչուհի Քեթրին Հարդինգից։



© NEWS.am STYLE