Սոֆի Թերները եւ Ջո Ջոնասն ամուսնացել են Լաս Վեգասում

15:04   2 մայիսի, 2019

«Գահերի խաղը» սերիալի 23-ամյա աստղ Սոֆի Թերները եւ 29-ամյա երաժիշտ Ջո Ջոնասը Լաս Վեգասում ամուսնացել են։  «Billboard Music Awards- 2019» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո Սոֆին եւ Ջոն մեկնել են մատուռ եւ ամուսնացել։ Նրանց ամուսնացրել է ֆեյք Էլվիս Փրեսլին, իսկ միջոցառումը տեղի է ունեցել ընկերների եւ հարազատների շրջանում։ Այդ մասին հայտնի է դարձել դիջեյ Diplo-ի շնորհիվ, որը ակտիվորեն նկարահանել է արարողությունն ու ներբեռնել Instagram:

Սոֆին եւ Ջոնը նշանադրության մասին հայտարարել են 2017թ.-ի հոկտեմբերին եւ մտադիր էին ամուսնանալ այս տարի։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Ջոնասը խոստովանել է, որ մեծ արարողությունը կազմակերպելը բավական շատ էներգիա է խլում. նրանք չէին ծրագրում մի քանի ընդունելություն, ինչպես նրա եղբայր Նիկը եւ Պրիյանկա Չոպրան։

Աշնանը Ջոն եղբայրների հետ մեկնել է համերգային շրջագայության ի պատիվ Jonas Brothers-ի միավորման, այդ պատճառով ժամանակն ու վայրը (eե) նրանց կողմից իդեալական էր ընտրված։ Արտասովոր ամուսնությունն օրիանական է համարվում, քանի որ զույգը նախօրոք ամուսնության լիցենզիա է ստացել։

The moment he saw her: Joe looked overwhelmed as Sophie walked into the roomEngaged! The couple shared a picture of Sophie's diamond spoiler after Joe proposed

Աղբյուրը եւ լուսանկարները՝ The Daily Mail



© NEWS.am STYLE