Ուիլ Սմիթի որդին կմարմնավորի երիտասարդ Քանյե Ուեսթի կերպարը

20:13   2 մայիսի, 2019

Մինչ 38-ամյա Քիմ Քարդաշյանը իրավաբանություն է սովորում, 41-ամյա Քանյե Ուեսթը որոշել է կինոարտադրությամբ զբաղվել եւ սերիալ է նկարահանում... իր մասին։ 2020թ.-ին ռեփերը ծրագրում է 30 րոպե տեւողությամբ մի քանի էպիզոդ թողարկել, որում ցույց կտա իր կյանքը սկսած դեռահասության տարիքից։

Картинки по запросу канье уэст в молодости

Դեռեւս հայտնի չէ՝ արդյոք սերիալում կհայտնվի Քանյեն, սակայն պարզվել է, թե ով կմարմնավորի նրա կերպարը երիտասարդ տարիքում։ Ինչպես հայտնում է ամերիկյան The Hollywood Reporter պորտալը, դերի համար ընտրվել է 20-ամյա Ջեյդեն Սմիթը՝ Ուիլ Սմիթի որդին։

Նախորդ տարվա ավարտին Ուիլ Սմիթի որդին՝ Ջեյդենը, ռեփեր Tyler The Creator-ի համերգի ընթացքում հայտարարություն է արել։ Նա բեմ է բարձրացել ու նշել, որ ելույթ ունեցող արտիստն իր սիրելին է։

«Թայլերն իմ լավագույն ընկերն է, եւ ես նրան այնքան շատ եմ սիրում։ Ցանկանում եմ ձեզ մի բան ասել, ինչը Թայլերը չի ցանկանում ասել, սակայն Tyler The Creator-ն իմ ընկերն է»,- խոստովանել է երիտասարդը։ Այդ տեղեկատվությունը Ջեյդեն Սմիթն ընկերոջ համերգից հետո հաստատել է Twitter-ի էջում։

Ի պատասխան Թայլերը Սմիթ կրտսերին «խելագար» է անվանել։



© NEWS.am STYLE