«Ընտրեք երջանկությունը». բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի լուսանկարը

21:43   2 մայիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը երեխայի է սպասում, կիսվել է նոր լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է,  հրապարակված լուսանկարում երիտասարդ երգչուհին պիջակ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ «Կյանքն ընտրություն է։ Սա ձեր կյանքն է։ Ընտրեք գիտակցաբար, ընտրեք իմաստուն, ընտրեք ազնիվ։ Ընտրեք երջանկությունը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ րապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Սիլվա Հակոբյանը ծաղկավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների եւ ջինսե բաճկոնի հետ։



© NEWS.am STYLE