Անուշիկ Ալավերդյանի ոճային կերպարն ու Երեւանում ամենասիրելի փողոցը

20:41   2 մայիսի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։ Մեկնաբանություններում հմայիչ երգչուհին նաեւ նշել է, թե որն է Երեւանում իր ամենասիրելի փողոցը։

Լուսանկարը հրապարակվել է Անուշիկ Ալավերդյանի միկրոբլոգում։ Նա ջինսե տաբատ է ընտրել, որը համադրել է սպիտակ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են բաց վարդագույն կոշիկները։ «Սարյան փողոցն է՝ իմ ամենասիրելին, որտեղ երեկոյան զբոսնում ես ու միշտ հանդիպում սիրելի ու հարազատ մարդկանց։ Իսկ Երեւանի ո՞ր հատվածն է ձեր ամենասիրելին»,- հրապարակմանը կից գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված լուսանկարում նա պատկերված էր դստեր հետ։ Մայր եւ դուստր նմանատիպ հագուստ էին կրում՝ տաբատ եւ սեւ վերարկու։ Անուշիկի կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Իմ մեծ աղջիկ»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել երիտասարդ ու գեղեցիկ մայրիկը

։   



© NEWS.am STYLE