Dior-ի ծովային ցուցադրության ժամանակ պոդիումով կատու է շրջել

23:09   2 մայիսի, 2019

Մարաքեշում Christian Dior նորաձեւության տան ծովային հավաքածուի ցուցադրության ժամանակ պոդիում է բարձրացել կատու։ Այս մասին գրում է Daily Sabah-ը։ Իրադարձությունը հայտվել է տեսանյութում, որը շատ արագ վիրուսային է դարձել։

Ցուցադրությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին։ Երբ մոդելները պոդիում են բարձրացել կենդանին փակել է նրանց ճանապարհը։ «Կատուն շարժվում էր մոդելներին ընդառաջ։ Նա անցել է մոդելների շարքով եւ ուղղություն է վերցրել հանդիսատեսը», - նշում է հրատարակչությունը։

Ծովային հավաքածուն գարուն-ամառ հավաքածուի միջանկյալն է, որի ցուցադրությունը տեղի է ունենում նորաձեւության շաբաթներից դուրս։ Սակայն այն հանդիսանում է բրենդի ապրանքների վաճառքի աղբյուրը եւ գայթակղում է շատ աստղերի։ Այս տարի ցուցադրությանը ներկա են գտնվել դերասանուհի Լուպիտա Նիոնգոն եւ Շեյլին Վուդլին։



© NEWS.am STYLE