«Արվեստը քո մեջ... ու դու արվեստում...»․ Իննա Խոջամիրյան

22:44   2 մայիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Դերասանուհին կտավի առջեւ, կրում է սեւ կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ, որն էլ ավելի է ընդգծել դերասանուհու սլացիկ ոտքերը։ Հրապարակմանը կից Իննան կատարել է հետեւյալ գրառումը․ «Արվեստը քո մեջ... ու դու արվեստում...»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր Տաթեւի վանական համալիրի ֆոնին։ Նա դեղին վերնազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ «Մեծ Պահք... Ավագ՝ Վերջին Շաբաթ...»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։



© NEWS.am STYLE