Billboard Music Awards-ը հիշվել է նաեւ Քարդի Բիի կրքոտ համբույրով

11:11   3 մայիսի, 2019

Սկանդալային եւ վառ երգչուհի Քարդի Բին Լաս Վեգասում Billboard Music Awards մրցանակաբաշխությանը ներկայացել է պրովոկացիոն հագուստով։ Ռեփ կատարողը շեշտել է սեքսուալությունը։

Երգչուհին մրցանակաբաշխությանը հայտնվել է վառ դեղին հագուստով՝ խորը բացվածքով տոպ եւ երկար շրջազգեստ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները եւ խոշոր ականջօղերը։

Քարդի Բին լուսանկարիչների առջեւ հայտնվել է ամուսնու՝ ռեփեր Оffset-ի հետ. կարմիր գորգին երգչուհին չի թաքցրել զգացմունքները. սիրահարները կրքոտ համբուրվել են։

Մրցանակաբաշխության ընթացքում Քարդին մրցանակ է ստացել որպես լավագույն կատարող։ Հիփ-հոփ աստղն առաջին անգամ է ներկայացել այն բանից հետո, երբ խոստովանել է, որ ծննդաբերությունից հետո կրծքագեղձի ձգում է արել։

Վերջերս Քարդի Բին դարձել է առաջին կինը, որը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում։ Շատերը նրա հաղթանակը քննադատաբար են ընդունել եւ սկսել հալածել նրան։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE