Ալսուին հեռացրե՞լ են «Եվրատեսիլ 2019»-ին մասնակցությունից

14:09   3 մայիսի, 2019

«Եվրատեսիլ 2019» մրցույթի քվեարկության արդյունքները կհայտարարի դաշնակահար Իվան Բեսոնովը, թեեւ ավելի վաղ հաղորդվում էր, որ միավորները, որոնք այլ երկրների մասնակիցներին կհատկացի ռուսական ժյուրին, կհայտարարի երգչուհի Ալսուն։ Այս մասին հայտնում է «Ռոսիա 1»-ը։

Նշվում է, որ Բեսոնովը «Eurovision Young Musicians-2018» դասական մրցույթի հաղթողն է։

Картинки по запросу дочь алсу голос

Սա կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ երգչուհի Ալսուի անունը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ապրիլի վերջին երգչուհուն եւ նրա ամուսնուն՝ Յան Աբրամովին, կասկածել են «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքների նենգափոխման մեջ։ Նախագծին մասնակցնում էր նրանց դուստրը՝ Միկելան։ Աղջիկն իր մրցակիցներին հաղթել է 80 հազար ձայնի տարբերությամբ։ Ըստ վարկածներից մեկի՝ հանուն աղջկա հաղթանակի՝ քվեարկությանն է ներգրավվել «Авиаавтоматика» (նախկինում «Прибор») գործարանի 500 աշխատակից։ Առաջին ալիքը ստուգում է իրականացնում։



© NEWS.am STYLE