Քրիս Պրատն «անօրինական» հոլովակ է հրապարակել «Վրիժառուներ»-ի նկարահանման հրապարակից

20:13   3 մայիսի, 2019

Ամերիկացի դերասան Քրիս Պրատն Instagram-ի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմի նկարահանման հրապարակից։

Պրատը խախտել է բջջային հեռախոսների տեսախցիկն օգտագործելու արգելքը. նա նշել է, որ չէր կարող արհամարհել մի կադրում այդքան աստղի պատկերելու հնարավորությունը։ «Այդ պահին՝ «Վրիժառուների» նկարահանման ընթացքում, իմ ուղեղը պայթել է։ Ոչ ոքի ոչինչ չէր թույլատրվում նկարահանել հեռախոսով, իսկ ես որոշեցի՝ գրողը տանի։ Ոչ մի արգելք ինձ չի ստիպի բաց թողնել այդքան աստղերի մասնակցությամբ կադրը»,- գրել է Պրատը։ Նա ֆիլում մարմնավորել է Աստղային Լորդին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от chris pratt (@prattprattpratt)

Կադրում հայտնվել են ֆիլմի գրեթե բոլոր գլխավոր դերակատարները, սակայն նրանց մեծ մասի փոխարեն, ըստ ամենայնի, դուբլյորներ էին։ Նկարահանման փաստը նկատել է դերասան Քրիս Էվանսը, որը վազել է դեպի Պրատը եւ կատակելով նկատել, որ նրան մեծ անախորժություններ են սպասվում։

Ռուսական վարձույթում «Վրիժառուները. խաղի ավարտ» ֆիլմը հայտնվել է ապրիլի 29-ին։ Ապրիլի 25-ի պրեմիերայի տեղափոխելու պատճառով կինոթատրոնները կորցրել են իրենց գրեթե ամբողջ լսարանը եւ աշխատել դատարկ դահլիճներում։

Համաշխարհային վարձույթում միայն տոմսերի վերավաճառքի արդյունքում ֆիլմը 257 մլն դոլար է հավաքել։

Աղբյուրը՝ Daily afisha



© NEWS.am STYLE