Անակնկալ. միանգամից երկու հայտնի դերասանուհիներ հայտնել են հղիության մասին

16:13   3 մայիսի, 2019

2019թ.-ին բեյբի բումը կարծես երաշխավորված է։ Աշխարհն անսպասելիորեն իմացել է այն մասին, որ երեխայի են սպասում Բլեյք Լայվլին եւ Ռայան Ռեյնոլդսը։ Եվ ոչ միայն։ Պարզվել է, որ մի քանի ամիս շարունակ ընտանիքի համալրման մասին լուրը թաքցնում էր մեկ այլ զույգ՝ Կիրա Նայթլին եւ Ջեյմս Ռայտոնը։ Դերասանուհիները տարբեր միջոցառումների են մասնակցել եւ արտաքին տեսքի օգնությամբ հայտնել, որ փոքրիկի են սպասում։

Սա Նայթլիի եւ նրա ամուսնու երկրորդ երեխան է. նրանք դաստիարակում են նաեւ դստերը՝ Էդիին։ Բլեյք Լայվլին եւ Ռեյնոլդսը երկու դուստրեր ունեն՝ Ջեյմսը եւ Ինեսը։

Շուտով լույս աշխարհ կգա Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի երեխան, որի ծնունդին երկրպագուներն անհամբերությամբ են սպասում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեխան պետք է լույս աշխարհ գա ապրիլի վերջին, սակայն առայժմ ամբողջ աշխարհը սպասում է եւ խաղադրույքներ անում երեխայի սեռի վերաբերյալ։

Մարքլի դեկրետային արձակուրդը սկսվել է մարտի 20-ին։ Նա վերջին անգամ հանրությանը ներկայացել է մարտի 19-ին։ Որպես կանոն՝ թագավորական ընտանիքի անդամները դեկրետային արձակուրդ գնում են ծննդաբերությունից 30 օր առաջ, իսկ այդ ժամկետն արդեն անցել է։

Աղբյուրը՝ Tatler

Լուսանկարները՝ Pinterest



© NEWS.am STYLE