Tbilisi Mercedes-Benz Fashion Week.  անձրեւն ու ցուրտը նորաձեւների համար խոչընդոտ չեն

15:15   3 մայիսի, 2019

Թբիլիսիում այս օրերին անցկացվում է Mercedes-Benz Fashion Week-ը՝ նշանակալից, հեղինակավոր իրադարձություն նորաձեւության աշխարհում։ Բոլոր հնարավոր նորաձեւության տների ներկայացուցիչները հավաքվում են այս «լեյբլի» լուրջ՝ իրենց հաջողությունները, ամենավերջին միտումները ցուցադրելու, գույների, ձեւվածքի, ձեւի եւ ի վերջո բովանդակության հետ խաղալու համար։ Չէ՞ որ նորաձեւությունը ոչ միայն այն է, ինչ տեսնում ենք, այլեւ այն, ինչ զգում ենք։

Վրացական հայտնի Situationist ապրանքանիշի ցուցադրության փորձն անց էր կացվում տեղատարափ անձրեւի պայմաններում, որը խառնվում էր սառը քամու հետ։ Մի փոքր նյարդային էր. հյուրերը կժամանե՞ն։ Ստիպված էիր վատ եղանակից թաքնվել օժանդակ տեղերում։ Շոուն ուշացրին մեկ ժամով։ Սակայն կարծես թե եղանակը դիզայներ Իրակլի Ռուսաձեի՝ Situationist-ի հիմնադիր եւ գաղափարական ոգեշնչողի կողմից էր. մեկ ժամ անց անձրեւը դադարեց, արեւ դուրս եկավ։ Show must go on։ Հետեւեք մեր թարմացումներին. կլինեն նաեւ տեսանյութ եւ լուսանկարներ։

Նատա Բրետել,  հատուկ NEWS.am STYLE-ի համար



© NEWS.am STYLE