19:45 3 մայիսի, 2019Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
.jpg)
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա կաշվե տաբատ է կրում, որը համադրել է սեւ վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են ցածրակրունկ կոշիկները եւ վառ դիմահարդարումը։ Երգչուհին լուսանկարները չի մեկնաբանել, միայն օգտագործել է գարուն, գեղեցկություն, բնություն հեշթեգերը։
.jpg)
Հիշեցնենք՝ ավելի վաղ Զարուհի Բաբայանի դուստրը՝ Սոֆի Դեւոյանը, միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, տեղադրել էր իր եւ մայրիկի լուսանկարը։ Զարուհին մոխրագույն զգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ կոշիկների հետ։ «Մայրիկ»,- մեկնանություններում գրել էր Սոֆին։