Մաքսիմ Վիտորգանը Իսպանիայում հանգստի ժամանակ համբուրել է Գլյուկոզայի կուրծքը

23:11   3 մայիսի, 2019

46-ամյա Մաքսիմ Վիտորգանը երկու տարեկան որդու՝ Պլատոնի հետ հանգստանում է Իսպանիայում։ Դերասանը ժամանակը զուր չի կորցնում։ Նա երգչուհի Նատալյա Իոնովայի (Глюк'oZа) հետ սադրիչ լուսանկարով զարմացրել է երկրպագուներին։

Մաքսիմն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել «Квартета И»-ում հանդես եկող Ռոստիսլավ Հայիթի հետ։ Կադրում տղամարդիկ հպված են  Նատալյայի կրծքերին եւ կատակով համբուրում են այն։ «Վոլեյբոլից հետո», - սադրանքը մեկնաբանել է դերասանը։  

Իոնովան նույնպես հրապարակել է այդ լուսանկարը։ «Երեխաները», - կադրին կից գրել է երգչուհին եւ ժպտացող սմայլիկ է տեղադրել։

Դեռ հայտնի չէ Глюк'oZa-յի ամուսնու արձագանքը։ Իոնովան բազմիցս է ասել, որ ընտանիքում ճգնաժամ է, որի ելքը միմյանց որոշակի ազատություն տալն է։



© NEWS.am STYLE