Tbilisi Mercedes- Benz Fashion Week- 2019. BLIKVANGER՝ լինել այն, ինչին արժանի ես (ֆոտո/վիդեո)

21:43   3 մայիսի, 2019

Այսօր էմոցիաների եւ գույների հրավառություն է տեղի ունեցել BLIKVANGER ցուցադրության ժամանակ։

2016թ․-ին վրացի երիտասարդ դիզայներներ՝ Ani Tsintskalidze-ի եւ Anna Odoshelidze-ի կողմից հիմնված իրդարձությունը նոր թափ է հավաքում։

2018թ․-ից նրանք համագործակցում են հայտնի Pitti Super showroom-ի հետ, իսկ արդեն այս տարվա հունվարին հինգ տարբեր երկրներից հանդես եկող դիզայներների հետ նրանց ընտրել են «Who's Next» թրենդ-ցուցադրության համար։ Այսօր MBFWT-ի շրջանակներում նրանց հինգերորդ ցուցադրությունն է։ Ներկայացված հավաքածուն վառ եւ համարձակ է՝ մարդկային ներքին ազատության մասին, որը դիզայներների կարծիքով նշանակում է լինել այն, ինչին արժանի ես, հետեւել երազանքներիդ եւ լինել երջանիկ։

Չնայած, նրանց կարծիքով, ոճը, որը նրանք առաջարկում եմ տարբերվում է այն ոճից, ոչը հասարակությունը սովոր է կրել։ BLIKVANGER-ը չի գնում նորաձեւության հոսանքին հակառակ, այլ ձգտում է իր ոճով փոխել աշխարհը։

Ձեռագործ եւ մեքենայագործ աշխատանքներ, բնական կտորներ, ջրակայուն վերնազգեստ, քարերից աքսեսուարներ, մեծ պայուսակներ, զարդանկարներ, որոնք ոգեշնչված են Basquiat-ի, Matisse-ի կտավներից, ներկա եւ ապագա թրենդների մեկտեղում։

Չեն շրջանցել նաեւ թափանցիկությունը․․․ Ցուցադրության ժամանակ փայլել է մետալիկ արծաթագույնը։ Loud and vibrant այսպես են տեսնում իրենց հավաքածուն Ani-ին եւ Anna-ն։ Չես վիճի։ Դիտեք ինքներդ։

Նատա Բելլա հատուկ NEWS.am STYLE-ի համար

Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյան



© NEWS.am STYLE