Կրքոտ կերպար, հանդուգն հայացք․ կիսամերկ Ռիհաննան գովազդել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն

10:14   4 մայիսի, 2019

31-ամյա հայտնի երգչուհի Ռիհաննան սովոր չէ ժամանակն իզուր վատնել։ Երգչուհին ներկայացրել է իր Savage x Fenty ներքնազգեստի ապրանքանիշի նոր հավաքածուն։

Ռիհաննան այն անոնսել է իր Instagram-ում՝ հրապարակելով մի քանի լուսանկար։ Կադրերից մեկում տաղանդավոր երգչուհին կրում է ատլասե, գինեգույն կրծկալ։ «Մի քնեք, զարթուցիչ միացրեց, քույրեր։ Ամեն ինչ տեղի կունենա կեսգիշերին», - հրապարակմանը կից գրել է Ռիրին։

Լուսանմարներից մյուսում էլ հայտնի կատարողը կրում է սպիտակ հանդերձանք, որն ընդգծել է նրա սեքսուալությունը։ Ռիրիի կերպարն ամբողջացնում են զուգագուլպաները։

Նրա նոր հավաքածուում տեղ են գտել ոչ միայն միատոն ատլասե կտորներից կարված ներքնազգեստները, այլեւ ծաղկավորները։

Ավելի վաղ 31-ամյա Ռիհաննան դարձել է «Vogue» ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի աստղը։ Երգչուհին ամսագրի մայիսյան համարի շապիկին հայտնվել է վարդագույն մետաքսյա ներքնազգեստով։ Երգչուհին ուսերին բեժ եւ կապույտ վերարկու է գցել։ Վառ կերպարն ամբողջացրել են զմրուխտյա բարձրակրունկ կոշիկները եւ խոշոր ականջօղերը։



© NEWS.am STYLE