Համացանցում հայտնվել է Աննա Սեդոկովայի ցելյուլիտով մարմնի լուսանկարը

14:16   4 մայիսի, 2019

Սեդոկովան չի ամաչում հրապարակել համարձակ լուսանկարներ եւ ցուցադրում է գայթակղիչ մարմինը։ Երգչուհու վերջին հրապարակումներից մեկում նա արեւայլուք է ընդունում կարմիր լողազգետով, որով կրկին անգամ համացանցի օգտատերերին ցուցադրել է անթերի եւ մարզված մարմինը։ Նրա հետեւորդները հիացել են «ՎԻԱԳրա» խմբի նախկին մեներգչուհու լուսանկարով եւ մեկնաբանությունների հատվածում գովել են նրան։

Սակայն շատ անսպսելի այդ լուսանկարին հաջորդել է մի լուսանկար, որում, ընս ամենայնի արվել է նույն հյուրանոցում հանգստացողներից մեկի կողմից։ Նա ճանաչել է Սեդոկովային եւ նրան լուսանկարել է մեջքից։ Երկու լուսանկարները միմյանցից շատ են տարբերվում։ Համացանցի օգտատիրոջ կողմից արված կադրում ակնհայտ է երգչուհու մարմնի ցելյուլիտը։

«Այլեւ չեմ համատում ինաթագրամին», - գրել է Աննային լուսանկարողը։

Աննա դեռ ոչ մի կերպ չի արձագանքել։ Մեկնաբանությունների հատվածում հեյթերները միանգամից հարձակվել են պրովոկացիոն լուսանկարի վրա, իսկ ոմանք էլ շտապել են պաշտպանել իրենց սիրելի երգչուհուն եւ ասել, որ նա հիանալի է ցանկացած տեսքով։



© NEWS.am STYLE