Գեղեցիկ, նրբճաշակ եւ ոգեշնչող. այսօր ծնվել է Օդրի Հեփբերնը

15:13   4 մայիսի, 2019

1950-ականների գեղեցկության խորհրդանիշը, ամենասիրելի դերասանուհիներից մեկը՝ Օդրի Հեփբերնը, այսօր` մայիսի 4-ին, կդառնար 90 տարեկան:

Հեփբերնը մահացել է 1993 թ-ին` 64 տարեկան հասակում: Արդեն 26 տարի է անցել դերասանուհու մահից, բայց նա շարունակում է կենդանի մնալ շատերի սրտերում՝ իր անցած ուղիով եւ անկրկնելի կերպարով…

Օդրիի արտաքինը մինչ օրս ոգեշնչում է հոլիվուդյան դերասանուհիներին: Նրանք հաճախ կրկնօրինակում են նրա հայտնի մազափունջը, հաստ հոնքերը` դիմահարդարումը համադրելով կարմիր շրթներկով:

Օդրին ժանանակի ամենապահանջված դերասանուհիներից էր. Նա նկարահանվել է 50-ականների ամենահայտի ֆիլմերից շատերում. նրա մասնակցոըւթյամբ լավագույն ու ամենահիշարժան 5 կինոժապավեններն առաջարկում ենք դիտել այսօր.

«Նախաճաշ Թիֆանիի մոտ»

«Հռոմեական արձակուրդներ»

«Իմ չքնաղ լեդին»

«Սաբրինա»

«Ինչպես գողանալ միլիոնը»



© NEWS.am STYLE