«Կարեւորը ապրելը, սիրելն ու հավատալն է»․ Սոֆյա Պողոսյանի գարնանային լուսանկարը

17:14   4 մայիսի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։ Նա կրում է շագանակագույն վերնաշապիկ, իսկ ձեռքերում դաշտային ծաղիկների փոքրիկ փունջ է։ Կադրին կից դերասանուհին մեջբերել է Լեւ Տոլստոյի խոսքերը․  «Կարեւորը ապրելը, սիրելն ու հավատալն է»։

Հիշեցնենք՝ Սոֆյա Պողոսյանն ավելի վաղ ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ էր, կրում էր երեկոյան  զգեստ։ Լուսանկարին կից նա մեջբերել էր Օշոյի խոսքերը․ «Մի փնտրեք ավելի լավը, փնտրեք ձերը, քանի որ լավը միշտ էլ ձերը կդառնա, չէ որ քոնը միշտ լավագույնն է»։



© NEWS.am STYLE