Զգեստի ինստիտուտի պարահանդեսին Լեդի Գագան ներկայացել է Marc Jacobs-ի հանդերձանքով

17:48   4 մայիսի, 2019

33-ամյա երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան մեկնել է Նյու Յորք, որտեղ մայիսիս 6-ին կկայանա Met Gala զգեստի ինստիտուտի պարահանդեսը։ Երգչուհին իր Instagram-ում երկրպագու-հետեւորդների հետ կիսվել է լուսանկարներով, որոնցում նա կերպարանք է ընդունել մասնավոր ինքնաթիռի սրահում։

Երգչուհին կերպարանք է ընդունել կանաչ երանգի պրիտով հագուստով։ Այն Marc Jacobs-ի նոր հավաքածուից է։ Իսկ կերպարը համալրել են 90-ականների ոճի Dr. Martens ապրանքանիշի կոշիկները։ Լուսանկարին կից գրառման հատվածում Գագան նշել է, որ ոտքերն արդեն չորս օր է չի սափրել։

Լեդի Գագան այս տարի դարձել է Met Gala պարահանդեսի համանախագահներից մեկը։ Միջոցառման թեման վուլգարության, գրոտեսկային ոճի հանդեպ մսերն է։ Միջոցառման համանախագահներ են նահդիսանում նաեւ Ալեսանդրո Միկելեն, Սերենա Ուիլյամսը եւ Հարրի Սթայլզը։



© NEWS.am STYLE