Արթուր Բաղդասարյանի դուստրն ամուսնացել է (ֆոտո, վիդեո)

18:28   4 մայիսի, 2019

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանի դուստրը՝ Էլինա Բաղդասարյանն ամուսնացել է։ Զույգը պսակադրվել է եկեղեցում, ապա իրադարձությունը նշելու համար ուղեւորվել դեպի  «Դվին» ռեստորան։

View this post on Instagram

A post shared by GEORGE /Wedding Planner/ (@george.harutyunyan) on

Հարսանիքից արված տեսանյութերից եւ լուսանկարներից տեղեկանում ենք, որ հարսի զգեստը դիզայներ՝ Մերի Ստեփանյանինն է, վարսահարդարումը՝ Անի Ավդալյանի, դիմահարդարումը՝ Աշխեն Կոստանդյանի։ Հարսի պարը բեմադրել է «Ամարաս» պարային ստուդիայի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը։

Հարսանեկան արարողության լուսանկարիչը՝ Մոսկվայում բնակվող հայտնի Արմինա Սարգսյանն է։

Հարսանիքի քավորն էլ Արման Հովհաննիսյանն է, որն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել նորպսակների հետ եւ կից գրել է․«Օրերն ու տարիները ամենաթանկն եմ իմ կյանքում...Անցան տարիներ, ու հիմա ես դարձա մեր քավորի որդու քավորը։ Աստված օրհնի պսակդ, Ալբերտս։ Շնորհավոր,հարազատներ ջան»:



© NEWS.am STYLE