Առանց սիլիկոնի ու ֆոտոշոփի. ինչ տեսք ունեին 90-ականների ամենագեղեցիկ կանայք

22:47   6 մայիսի, 2019

Ժամանակակից գեղեցկուհիները բավական հաճախ են դիմում տարբեր միջամտությունների, ապա տարբեր հավելվածներով խմբագրում լուսանկարները եւ հրապարակում սոցիալական ցանցերում։ Բազմաթիվ մեկնաբանություններն ու հավանումները երաշխավորված են։ Իսկ ինչ էր տեղի ունենում 30 տարի առաջ։ Cosmo-ն ներկայացրել է 90-ականների ամենագեղեցիկ կանանց։

Կլաուդիա Շիֆեր

Նրա շնորհիվ աշխարհն իմացել է «սուպերմոդել» բառը եւ տարվել «90-60-90» ստանդարտով։ Կլաուդիա Շիֆերը 90-ականների գլխավոր բյութի կուռքն է բազմաթիվ աղջիկների համար։ Ի դեպ, 30 տարվա ընթացքում Կլաուդիան ամսագրերի շապիկներին հայտնվել է ավելի քան 900 անգամ, եւ մինչ այժմ ոչ մի մոդելի չի հաջողվել գերազանցել այդ ռեկորդը։

Սինդի Քրոուֆորդ

Նա Կլաուդիա Շիֆերից հետո «երկորորդն» էր, սակայն մինչ այժմ հենց Սինդի Քրոուֆորդի կազմվածքն է էտալոն համարվում, իսկ վերին շրթունքից վեր տեղավորված խալն՝ ամենասեքսուալը։

Լինդա Եվանգելիստա

Եվս մեկ մոդել, որը 90-ականների բլյութի կուռքների շարքում է։ Նա նման չէր մյուս մոդելներից, ինչը նրա գլխավոր հաղթաթուղթն էր։ Կանաչ աչքեր, արծվաքիթ եւ անսահման երկար ոտքեր. Լինդային սիրահարված էին միլիոնավոր մարդիկ։

Շերոն Սթոուն

1992թ.-ին էկրաններ բաձրացավ «Հիմնական բնազդ» թրիլլերը, եւ աշխարհը սիրահարվեց Շերոն Սթոունին։ Անսահման երկար ոտքերով կանաչաչյա գեղեցկուհին դարձավ Հոլիվուդի նոր սեքս խորհրդանիշը։

Ջուլիա Ռոբերտս

«Սիրունիկը» ֆիլմի թողարկումից մեկ տարի անց դերասանունհին «People» ամսագրի վարկածով ստացավ «Աշխարհի ամենագեղեցիկ կին» կոչումը։ Ռոբերտսը մինչ այժմ չի զիջում դիրքերը. նախորդ տարի նա նույն տիտղոսին է արժանացել արդեն հինգերորդ անգամ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Instagram

 



© NEWS.am STYLE