Լավ մոռացված հինը․ Գանգսթերը Հոլիվուդում է՝ «Բռնել գաճաճին»

20:22   5 մայիսի, 2019

Եթե ձեզ դուր են գալիս Քվենտին Տարանտինոյի եւ Գայ Ռիչիի հին գլուխգործոցները, ապա այս ֆիլմը ձեզ համար է։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է 1995թ․-ի կրիմինալ կատակերգերգություն ժանրի «Բռնել գաճաճին» ֆիլմը։

Ֆիլմի ռեժիսորը Բարրի Զոննենֆելդն է, իսկ գլխավոր դերերում հանդես են գալիս Ջոն Տրավոլտան, Ջին Հեքմենը, Դեննի Դե Վիտոն, Ռենե Ռուսսոն։

Գանգսթեր Չիլի Պալմերը հայտնվում է Հուլիվուդում, որտեղ նա պետք է գումար ստանար պրոդյուսերից, որը մաֆիայից էր պարքով վերցրել, որոշում է ընդունում ֆիլմ նկարել՝ սյուժեի համար օգտագործելով սեփական հարուստ փորձը եւ ֆիլմերի մասին խորը գիտելիքները, ինչը նա պաշտում է։

Հզոր, յուրաքանչյուր մանրուքի վրա աշխատանք տարած ացենար, որն ուղեկցվում է կատակներով եւ զվարճալի, խառը իրավիճակներով։ Ֆիլմի սկզբում չի հասկացվում սյուժետային գիծը, սակայն կեսերում արդեն հասկանում ես իմաստը, իսկ վերջին մոտ արդեն երեւում է, թե ինչպես են գծերը համադրվում միմյանց հետ՝ ուղեկցելով դեպի շլացուցիչ ավարտ։

Իսկ ի՞նչ կրիմինալ կատակերգություն առանց վառ կերպարների։

Չիլի Պալմերը՝ կրիմինալ վաշխառու է, որը պարտապաններից գումարներ է հավաքում։ Սակայն նրա մեթոդները սովորական չեն, եւ ընդհանրապես, նա սովորական տղա չէ։ Ջոն Տրավոլտայի հիանալի  կերպարը կարելի է համարել նրա կարիերայի լավագույն դերերից մեկը։ Խորամանկ, անհավանական հաշվարկող երիտասարդ, ով գիտե իր արժեքը։ Հետեւել, թե ինչպես է նա դուրս գալիս ամենաբարդ եւ վտանգավոր  իրավիճակներից, միայն հաճույք է պատճառում։ Տրավոլտան ասես ապրում է իր կերտած բոլոր հերոսներով, նրա արիստոկրատ շարժումները, միմիկան, շարժուձեւը։ Այս ամենը չի կարող չհիացնել։

Ոչ պակաս հիանալի է Ջին Հեքմենը, որը հանդես է գալիս հիմար, միամիտ պրոդյուսերի դերում, որն անընդհատ խնդիրների մեջ է ընկնում։ Հիանալի խաղ է ցուցադրում նաեւ Ռենե Ռուսսոն, որը Պալմերի ընկերուհու դերում է հանդես գալիս։ Հիացրել է Դենի Դե Վիտոն, ով կերտել է սուպերաստղ եւ «Օսկար» մրցանակի երկակի նոմինանտի դերը։

Գրողը տանի, այստեղ բոլորն են հիանալի․․․

Չնայած ֆիլմում առկա սպանությանը, մթնոլորտը  դրական եւ հեգնական է։ Հերոսները հայտնի ֆիլմերից արտահայտություններ են մեջբերում, կատակում են Լոս Անջելեսի կյանքի մասին, եւ ընդհանրապես, միշտ քայլում են գոհ դեմքերով։ Իսկ ուրախ սաունդթրեքը լրացնում է պողիտիվ մթնոլորտը։ Հնարավոր է, հենց այդ պատճառով է ֆիլմը անսովոր հեշտ դիտվում, նույնիսկ էքշենի իսպառ բացակայությամբ։ Այստեղ գլխավոր պլյուսն առաջնահերթ սյուժեն է, կերպարներն ու դերասանները, որոնք կերտել են դրանք։

 «Բռնել գաճաճին», - արտասովոր, վառ կրիմինալ կատակերգություն, որը լի է կոլորիտային կերպարներով եւ սյուժեով, ինչն էլ հետաքրքրություն է առաջացնում եւ լարված է պահում։

2005թ․-ին լույս է տեսել ֆիլմի սիքվելը, որը կոչվում է «Будь круче!»։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE