«Այո, ես ունեմ ցելյուլիտ»․ Աննա Սեդոկովան բիկինիով ցուցադրել է մարմինը

11:17   5 մայիսի, 2019

36-ամյա երգչուհի Աննա Սեդոկովան երեխաների հետ հանգստանում է Թուրքիայում։ Նա իր հետեւորդ-երկրպագուների հետ պարբերաբար կիսվում է սեքսուալ լուսանկարներով, որոնց միջոցով ցուցադրում է գայթակղիչ կազմվածքը։ Սակայն հանգստացողներից մեկը նրան լուսանկարել էր հետեւից, որտեղ նրա կազմվածքն այնքան էլ իդեալական չէ։

Այս դեպքից հետո իր Instagram-ի Stories բաժնում Սեդոկովան տեսանյութեր է հրապարակել եւ հանրությանն առանց որեւէ էֆեկտների լողզգեստով ցուցադրել է մարմինը։ Հոլովակներում նա խոստովանել է, որ նա ունի ցելյուլիտ։ «ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհին հյուրանոցի հյուրերին խնդրել է հարգել իրեն եւ իր անձնական տարածությունը։

 «Ես 36 տարեկան եմ, ունեմ երեք երեխա։ Ես նրանց շատ եմ սիրում եւ ցանկանում եմ նրանց հետ հանգստանալ, լողավազնի մոտ խենթություններ անել։ Ես նաեւ սիրում եմ իմ մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա։ Այո, ես ունեմ ցելյուլիտ։ Այո, ես թմբլիկ եմ։ Սակայն ես հավակնում սուպր-մեգա-գեղեցկուհու տիտղոսի», - ասել է Աննան։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում մի օգտատեր շատ անսպսելի լուսանկար էր տարածել, որում, ըստ ամենայնի արվել էր նույն հյուրանոցում հանգստացողներից մեկի կողմից։ Նա ճանաչել էր Սեդոկովային եւ նրան լուսանկարել էր մեջքից։ Սեդոկովայի եւ օգտատիրոջ հրապարակած լուսանկարները միմյանցից շատ էին տարբերվում։ Կադրում ակնհայտ երեւում էր երգչուհու մարմնի ցելյուլիտը։



© NEWS.am STYLE