Գեղեցիկ սանրվածք, վառ շպար․ Լուիզա Ներսիսյանը՝ գրավիչ կերպարում

11:47   5 մայիսի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

View this post on Instagram

A post shared by Luiza Nersisian (@luizanersisian) on

Դերասանուհին Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է վառ դիմահարդարումը։ Լուիզա Ներսիսյանը կրում է կանաչ զգեստ, ջինսե վերնազգեստ, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Դերասանուհին հոլովակը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել՝ նշելով, որ նա հրաշալի տեսք ունի։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը մուգ գույնի բլուզ էր կրում, որը համադրել էր կաշվե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ 



© NEWS.am STYLE