Մերկացած կուրծք, կիսատաբատ եւ երկարաճիտներ․ էպատաժային Էմիլի Ռատակովսկին ցնցել է համացանցի օգտատերերին

16:18   5 մայիսի, 2019

27-ամյա մոդել Էմիլի Ռատակովսկին շարունակում է շոկի ենթարկել երկրպագուներին։ Այս անգամ մոդելը համարձակ կերպարում նկարահանվել է սեփական բրենդի գովազդի համար։

View this post on Instagram

A post shared by Emily Ratajkowski (@emrata) on

Էմիլին ներկայացրել է BODY հավաքածուն, որն ինչպես միշտ շատ սեքսուալ եւ գայթակղիչ է ստացվել։ Իր Instagram-ում աստղը հրապարակել է լուսանկարներ եւ տեսանյութ, որոնցում ներկայացել է մերկացած կրծքով, մարմինն ընդգրկող կիսատաբատով եւ սեւ երկարաճիտ կոշիկներով։

Բնական շպարն ու վարսահարդարումը համալրել են մոդելի կերպարը։ Իսկ կուրծքը նա ծածկել է ձեռքերով։

Ի դեպ, բոլորովին վերջերս Էմիլի Ռատակովսկին Instagram-ում լողափին արված լուսանկար էր հրապարակել։ Նա լուսանկարում պատկերված էր գեր ընկերուհու՝ Քեյթլին Քինգի հետ, ինչը զայրացրել էր երկրպագուներին։ Նրանք, չգիտես՝ ինչու, եզրահանգում էին արել, որ Ռատակովսկին փորձում է ընկերուհու ֆոնին ավելի սլացիկ երեւալ։



© NEWS.am STYLE