Գրավիչ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ Պրահայից

21:36   5 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին, ով համերգային շքեզ ծրագրով շրջագայում է աշխարհով,  մեղմ շպարով է։ Գրավիչ կադրին կից Լիլիթը գրել է․ «Վիեննայի հանդիսատեսիս ջերմությունը հետս բերել եմ հեքիաթային Պրահա։ Իմ թանկագիններ, երեկոյան կհանդիպենք համերգին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպորտային կերպարում էր։ Լիլիթը կրում էր ջինսե տաբատ, սպորտային ճերմակ վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացնում էին սպորտային կոշիկները։ 



© NEWS.am STYLE