Սադրիչ կերպար, թափանցիկ ուլտրակարճ զգեստ․ Քիմ Քարդաշյանի զգեստի տակից երեւացել է ներքնազգեստը

22:07   5 մայիսի, 2019

38-ամյա դիվա Քիմ Քարդաշյանը հիշողությունների գիրկն է ընկել եւ իր Instagram-ի հետեւորդ-երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպիսի հագուստով եւ կերպարով է նշել ավագ քրոջ՝ Քորթնիի ծննդյան օրը։

Ապրիլի 18-ին Քորթնի Քարդաշյանը դարձավ 40 տարեկան։ Տոնական միջոցառմանը Քիմը ներկայացել էր պրովոկացիոն կերպարում։ Ռեալիթի շոուի աստղը կրում էր թափանցիկ, ուլտրակարճ, սեւ գույնի Versace ապրանքանիշի զգեստ։

Հագուստի տակից երեւում է նրա ներքնազգեստը։  Իսկ սկանդալային կերպարը համալրել են ամառային բարձրակրունկները։



© NEWS.am STYLE