Մասնագետի խորհուրդները. SPA-դիմակներ չոր մազերի համար

16:27   27 հունիսի, 2013

Չոր մազերի համար դիմակ ընտրելը պատասխանատու գործ է: Այդ հարցում ավելի լավ է վստահել մասնագետին: NEWS.am STYLE-ը դիմել է վարսահարդար Լուսինե Գրիգորյանին՝ խնդրելով օգնել մեր ընթերցողներին չոր մազերի համար SPA-դիմակ ընտրելու հարցում:

«Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ կարծում են, որ դիմակներն անհրաժեշտ են միայն դեմքի կամ մարմնի համար: Բայց դա այդպես չէ: Շատ կարեւոր է ժամանակ առ ժամանակ SPA-դիմակներ գործածել նաեւ մազերի համար: Դա վերաբերում է հատկապես չոր վարսեր ունեցողներին: Հիմա ամառ է, եւ ժամանակն է խոնավեցնել ինչպես մաշկը, այնպես էլ մազերը:

Խոնավեցնող դիմակ – 1 ձուն 2 ճաշի գդալ ձիթապտղի ձեթի եւ 1 ճաշի գդալ քացախի հետ խառնում ենք այնքան, մինչեւ ստացվի միատարր զանգված: Հետո դիմակը քսում ենք վարսերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մազարմատներին: 15-20 րոպե անց մազերը գոլ ջրով լվանում ենք»:



© NEWS.am STYLE