Ալիսա Վասկես. Instagram-ի աստղ եւ տատիկ, որն աղջկա տեսք ունի

10:36   6 մայիսի, 2019

 Կալիֆոռնիայի բնակչուհի Ալիսա Վասկեսի կազմվածքը համացանցում բավական հայտնի է. նա ներկայանում է որպես «ամենասեքսուալ տատիկ»։

Картинки по запросу алиса васкес

Օրերս Ալիսա տատիկը նշել է 40-ամյակը, սակայն 25 տարեկանի տեսք ունի։ Իր ծննդյան օրը կինը բուռն երեկույթ է կազմակերպել Լաս Վեգասում։ Նրան ընկերակցել է 20-ամյա դուստրը, իսկ որդին մնացել է տանը՝ թոռների մասին հոգ տանելու համար։

Картинки по запросу алиса васкес

Ալիսան իսկապես երկու թոռների տատիկի է եւ երկու երեխաների մայր։ Ալիսան 16 տարեկան է եղել, երբ հղիացել է առաջին անգամ։ Երեք տարի անց նա լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային։ Նրա երեխաները նույն ճանապարհով են գնացել. երկուսն էլ ծնող են դարձել 20 տարեկանում։

Картинки по запросу алиса васкес

Daily Star ամսագրին տված հարցազրույցում նա ասել է. «Ես ընդամենը 20 տարեկան էի, երբ երկու երեխայի մայր դարձա։ Ես իմ մասին մտածելու ժամանակ չունեի, գտնվում էի ողջ մնալու ռեժիմում։ Այժմ ես վերջապես կարող եմ վայելել կյանքը»։ Ալիսան հաճախ է իր միկրոբլոգում գրավիչ լուսանկարներ հրապարակում, այդ թվում՝ բավական անկեղծ։ Եվ, իհարկե, բազմաթիվ հաճոյախոսությունների է արժանանում, մեծամասամբ ուժեղ սեռի ներկայացուցիչների կողմից։

`             



© NEWS.am STYLE