Վիկտորյա Բեքհեմը երեխաներին արգելել է գնալ Spice Girls-ի համերգին

13:26   6 մայիսի, 2019

45-ամյա Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է ներկա գտնվել Spice Girls խմբի մասնակիցների համերգին։ Հայտնի մոդելյերը նույնիսկ իր ընտանիքի անդամներին է արգելել գնալ նախկին խմբի համերգին։ Հայտնի ֆուտբոլիստի կինը չի ցանկանում, որ անունն ինչ-որ կերպ ասոցացվի այդ խմբի հետ։ 

«Վիկտորյան դեմ է, որ երեխաները գնան համերգին կամ որ նրանց լուսանկարեն այնտեղ, ինչպես նաեւ չի ցանկանում խոսել այն մասին, որ ինքն արհամարհել է խմբի անդամներին»,- The Sun-ը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Ավելի վաղ երկար ժամանակ լուրեր էին պտտվում այն մասին, որ Վիկտորյա Բեքհեմը մասնակցություն կունենա խմբի համաշխարհային շրջագայությանը։ 

Սակայն աստղը որոշել է հրաժարվել՝ իր դիզայներական բիզնեսի վրա կենտրոնանալու նպատակով։ Խմբի առաջին համերգը տեղի կունենա Դուբլինում մայիսի 24-ին։ 

Виктория Бекхэм запретила своим детям идти на концерт Spice Girls

Շրգայությունն արդեն իսկ նշանավորվել է սեքս սկանդալով։ Մենալի Բրաունը հայտարերել է, որ կարիերայի սկզբում սեռական հարաբերություն է ունեցել Ջերի Հոլիուելի հետ։



© NEWS.am STYLE