Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի ջերմ լուսանկարը

11:47   6 մայիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։ Երգչուհին նոր հրապարակում է արել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Անահիտ Սիմոնյանը պատկերված է ամուսնու՝ սիրված երգիչ Հայկոյի հետ։ «Մեր սերը Մարտուն Ալեքսանդրովիչի աչքերով»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր որդու հետ։ Արմանը ջերմ գրկել էր մայրիկին։ «Մեր երեկոյան զբոսանքները սիրելի Երեւանում»,- լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։

 

 



© NEWS.am STYLE