Դաշտերի թագուհին. Էլզա Հոսկը՝ Jacquemus-ի ամենասեքսուալ զգեստով

13:50   6 մայիսի, 2019

Լինել սեքսուալ, բայց ոչ գռեհիկ. կարողություն, որը կարելի է սովորել Էլզա Հոսկից։ Victoria’s Secret-ի «հրեշտակը» նոր լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում, որոնք արվել են Կալիֆոռնիայում։

Մոդելը կրում է բոլոր նորաձեւ փարիզուհիների ամենասիրելի ապրանքանիշի՝ Jacquemus-ի զգեստը։ Կերպարն ամբողջացրել են օձի կաշվի պրինտով պայուսակն ու երկարաճիտ կոշիկները։ Զգեստը կարելի է համադրել նաեւ By Far ոճի կոշիկների եւ Nike-ի պարզ սպորտային կոշիկների հետ։ Ընտրությունը ձերն է։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE